ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Երբ թնդանոթները որոտում են, բոլոր մուսաները պետք է լռեն

Երբ թնդանոթները որոտում են, բոլոր մուսաները պետք է լռեն
26.03.2013 | 12:49

Կարելի է աբսուրդ համարել փորձագետների այն մոտեցումը, թե մեր շուրջ տեղի ունեցող ամեն բան, այդ թվում` Բորիս Բերեզովսկու մահը, կապված են միմյանց հետ: Ոչ այն պատճառով, որ ժամանակին Արկադի Վարդանյանը նույն Բերեզովսկու «պասով» փորձեց այստեղ պայքարել պուտինյան իշխանության դեմ և ստանալ այնպիսի ռեզոնանս, ինչպիսիք ստացավ Ուկրաինայում` «նարինջների», Վրաստանում` «վարդերի» հեղափոխությունների ժամանակ:

Ինչպես նկատում եք` որոշակի կոնսենսուս է ձևավորվում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև, այլապես Մեծ Բրիտանիան և նրա հատուկ ծառայությունները, որոնք տևական ու շատ կոշտ հակամարտության մեջ են ռուսական համանուն ծառայությունների հետ, Բերեզովսկու մահվան «հանգամանքերով» այնպիսի մի դեմարշ կսկսեին Ռուսաստանի դեմ, ինչպիսին եղավ Լիտվինենկոյի մահվան ժամանակ:
Արտահայտություններից մեկն էլ Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրությունն ու սպասվելիք կոնսենսուսն է:
Բանն այն է, որ մեր տարածաշրջանում սպասվում են բուռն զարգացումներ:
Նկատեք` ՄԱԿ-ը պաշտոնապես Սիրիայից հանում է իր աշխատակիցներին: Նշանակում է` ՆԱՏՕ-ն, Թուրքիայի «թեթև ձեռքով», կհարվածի Սիրիային (նաև դրա համար էր Օբաման կարգավորում Սիրիա-Ւսրայել հարաբերությունները), իսկ այս ամենին Ռուսաստանը պետք է չխանգարի: Բոլոր ուղղություններով, այդ թվում` հայաստանյան:
Դրա համար էլ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովաննիսյանն են իրենց հերթին «նամակագրվում», որպեսզի ավելորդ, անկանխատեսելի ցնցումներ, որոնց ցանկությունը մեծ է Հայաստնաւոմ շատերի մոտ, չլինեն:
Այնպես որ, ի տարբերություն ՀԱԿ-իշխանություն երկխոսության, էս մի երկխոսությունը լուրջ տերեր ունի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ